Ս.Մաթևոսյանը Ճարտարապետաշինարարական համալսարանի,դիզայն ֆակուլտետի,երրորդ կուրսի ուսանող է։Երկարացված օրվա տարատարիք սովորողների համար,մայիսյան հավաքի շրջանակներում,կկազմակերպի վարպետաց դաս՝պապյե-մաշե թեմայով։
Պապյե-մաշեն ի հայտ է եկել Ֆրանսիայում XVI-րդ դարի սկզբներին։ Իր բնույթով այս արվեստը հիշեցնում է ծեփը։ Միայն թե այս դեպքում ծեփը կատարվում է ոչ թե կավով, պլաստիլինով կամ խմորով, այլ այսպես կոչված «թղթե խմորով»։ Այս խմորի համար հիմք են ծառայում հին թերթերն ու այլ փափուկ թղթե զանգվածը։
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա խմբեր (կազմակերպիչներ՝ Լիլիթ Մաթևոսյան,Էմմա Աղաբաբյան
Վայր՝ Արևմտյան դպրոցի վերնատուն
Ժամանակացույց՝ ` մայիս 12,ժամը 15:00
Նախագծի նպատակը և խնդիրները՝
Զարգացնել երեխայի երևակայական և կառուցողական մտածողությունը։
Սովորեցնել տեսնել, զգալ, ճանաչել շրջապատող աշխարհը։
Զարգացնել տեսողական, լսողական, շոշափելիքի զգայարանները։
Երեխային նյութերի և միջոցների ազատ ընտրության հնարավորություն տալ,քանի որ այն առարկաները և երևույթները ոչ ստանդարտ պատկերման հնարավորություն է տալիս։
Ձևերի և միջոցների բազմազանությունը ստիպում է երեխային հաղթահարել հանդիպող խոչնդոտները և անընդատ հորինել ինչ-որ բան
Նակրչության այս տեսակը հնարավորություն է տալիս ընդլայնելու երեխաների պատկերացումները տարբեր նյութերի այլընտրանքային նշանակության և կիրառման հարցում։
Ընթացքը՝
Սովորողները նախօրոք ուսումնասիրում, ծանոթանում են այն նյութերին, որոնցով պետք է աշխատեն։ Ունենում են անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները և ըստ հրահանգների, հերթականությամբ կատարում են աշխատանքը մինչ վերջնական արդյունքը հասնելը։
Նախագծի ելքը՝ ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում։
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Տևողությունը` մայիսhttps://youtu.be/uZgoGtfcYaI?si=5EIwsd0Y8fQXcAi9